ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է

Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է
22.02.2014 | 17:25

Նախախորհրդարանի հայտարարությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին:

Ըստ էության տեղի է ունենում նախկին խորհրդային կայսրության տարածքի արմատական վերափոխման մի նոր փորձ, ինչի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենալու ամբողջ Եվրասիա մայրցամաքում և հատկապես` նախկին խորհրդային հանրապետություններում, այդ թվում` Հայաստանում:
1. Երկու մրցակից նախագծերի՝ Եվրոպական միության և նախատեսվող Եվրասիական միության կոշտ մրցակցությունը առիթ է դարձել ուկրաինական նորանկախ պետականության խորքային արատների ճգնաժամային սրացման և ուկրաինական ժողովրդի` նորգաղութային լծից ազատագրվելուն միտված ապստամբության:
Ինչպես ամեն մի սուր ճգնաժամ, այս մեկը նույնպես հղի է թե՛ արմատական առողջացման հնարավորությամբ և թե՛ մահացու վտանգներով:
1.1. Ուկրաինական պետականության արմատական առողջացման հեռանկարը ներքին ասպարեզում պայմանավորված է քրեաօլիգարխիկ վարչախմբից ձերբազատմամբ և երկրի արևելյան ու արևմտյան հատվածների միջև առողջ հաշվեկշռի հաստատմամբ, իսկ արտաքին ասպարեզում` երկրի այսպես կոչված «ֆինլանդացմամբ», որպիսի ձևաչափը սառը պատերազմի ժամանակաշրջանում հաջողությամբ կիրառվում էր արևելյան և արևմտյան հակամարտող դաշինքների միջև գտնվող և նրանցից որևէ մեկին չպատկանող Ֆինլանդիայի պարագայում, ինչի շնորհիվ վերջինս երկու կողմերի հետ էլ կարողանում էր պահպանել բարիդրացիական հարաբերություններ:
1.2. Իսկ մահացու վտանգների հեռանկարը կապված է երկրի մասնատման և այս կամ այն բլոկի մեջ նրա ինքնիշխանության տարալուծման հետ, ինչը կարող է տեղի ունենալ ինչպես մեղմ ու անարյուն` երկրի դաշնայնացման կամ համադաշնայնացման, այնպես էլ կոշտ ու արյունալի` քաղաքացիական պատերազմի ճանապարհներով:
2. Բոլոր պարագաներում ձևավորվելիք ուկրաինական նոր իրականությունը ամբողջ հետխորհրդային տարածքում հանգեցնելու է քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների, որոնք աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության պայմաններում կարող են դրսևորվել սցենարների լայն սպեկտրով:
2.1. Այդ հավանական սցենարները զգալի չափով կախված են մեծ ուժերի շահերի հաշվեկշռի դինամիկայից: Սակայն որոշիչ մասով դրանք պայմանավորված են հետխորհրդային երկրների ժողովուրդների ազգային-քաղաքացիական հասունությունից, նրանց կողմից ներկայիս ապազգային վարչակազմերի փոխարեն ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգեր ձևավորելու կարողությունից: Տեղական ուժերին այսպիսի պարադոքսալ առավելություն է տալիս տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների կոշտ մրցակցության պատճառով դրանց ազդեցության փոխադարձ չեզոքացումը:
2.2. Այս պայմաններում հնարավոր է դառնում նորանկախ ազգային պետականությունների «ֆինլանդացումը» և ամրապնդումը: Սակայն հնարավոր են նաև բացասական զարգացումներ` «մոլոտով-ռիբենտրոպյան», «բրեստ-լիտովսկյան» կամ ռուս-թուրքական «մոսկովյան» տիպի նոր պայմանագրերի կնքման ձևերով:
Բոլոր դեպքերում, ամբողջ հետխորհրդային տարածքը տեկտոնական ապակայունացման նոր փուլ է թևակոխում, ինչն իր հերթին ենթադրում է վերջին քսանհինգ տարիներից տարբեր քաղաքական մշակույթի հաստատում:
3. Որքան էլ շոշափելի լինեն զուգահեռները ուկրաինական և հայաստանյան իրականությունների միջև, պետք է նկատի ունենալ նաև դրանց միջև առկա լուրջ տարբերությունները: Որպես դրական տարբերություն կարելի է առաջին հերթին նշել Հայաստանում ներքին էթնիկ պառակտվածության բացակայությունը և այդ պատճառով` քաղաքացիական պատերազմի անհնարինությունը: Իսկ որպես լրացուցիչ բարդացնող հանգամանքներ պետք է նկատի ունենալ Արցախի հարցը և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
4. Բախտորոշ ժամանակներ են մոտենում: Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է:
Ուկրաինական ժողովրդին ցավակցություն հայտնելով նրան բաժին ընկած ծանր կորուստների համար և հաջողություն մաղթելով նրա ազգային-ազատագրական պայքարին, չմոռանանք, որ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:
Պատմությունը մեզ նորգաղութային լծից ազատագրվելու բացառիկ շանս է տվել և մենք իրավունք չունենք բաց թողնելու այն:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ